Հայաստանը կունենա տարածաշրջանային էկոլոգիական հետազոտությունների քոլեջ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 21, 2010 16:27

2012-ից Հայաստանում կգործի Էկոլոգիական հետազոտությունների քոլեջ:  Այն կլինի միակը ողջ տարածաշրջանում. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Կրթության ազգային ինստիտուտի փորձագետ Մելանյա Դավթյանը նշում է, որ այսօր նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում զգալի բաց կա. նախ` գործող հաստատությունները չեն փայլում իրենց որակով, բացի այդ, դրանց ընդգրկումը շատ սահմանափակ է: Դավթյանի խոսով` Էկոլոգիական հետազոտությունների  քոլեջն իր  կարևոր դերը և տեղը կունենա նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգում:

Քոլեջում նախատեսվում է կրթությունն իրականացնել 4 բաժիններով` չորս կիսամյակ ժամանակաշրջանով:  Քոլեջի սաները կուսումնասիրեն մարդու առողջության պահպանության հիմունքներ, բնապահպանության ռազմավարության հիմքունքներ, էկոլոգիա , էկոլոգիական լրագրություն և այլն:

Խաչատրյանն ասում է, որ Հայաստանի 11 մարզերում գործող հիմնադրամի «Արևորդի» էկոակումբների սաների ծնողներն իրենց հաճախ են դիմում հարցով, թե որտեղ երեխան դպրոցն ավարտելուց հետո շարունակի կրթությունը, որպեսզի կիրառի էկոակումբում ստացած իր գիտելիքները, քոլեջը կոչված է լուծելու նաև այս հարցի պատասխանը:

«Ուսուցումը քոլեջում կլինի վճարովի, սակայն վարձավճարն այնպիսին կլինի, որ մատչելի լինի Հայաստանի բնակիչների համար»,- ասում է Խաչատրյանը:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply