Համահայկական նկարչական օր` Սիրահարների այգում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 21, 2010 16:18

Հոկտեմբերի 24-ին` կիրակի օրը, Երևանի սիրահարների այգին կվերածվի արվեստանոցի. Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երեխաներն իրենց «կանաչ» կոչը կհղեն մարդկությանը` նկարների միջոցով ի ցույց դնելով  բնության մասին ունեցած իրենց պատկերացումներն ու մտահոգությունները:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Վայրի բնության և մշակությային արժեքների պահպանման» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը` արդեն երրորդ տարին կազմակերպվող նկարչական մրցույթի նպատակն է «սեր ու հոգածություն, պատասխանատվության զգացում և քաղաքացիական դիրքորոշում ձևավորել երեխաների մոտ»:

Նկարչական մրցույթն այս տարի կրում է համահայկական բնույթ: Մրցույթն ընթանում է չորս տարբեր տարիքային խմբերի միջև: Մրցույթի թեմաներն են «Իմ հայրենի բնությունը», «Իմ երազած կենդանաբանական այգին», «SOS», իսկ 18-30 տարեկան երիտասարդները կներկայացնեն նկարներ «Իմ երազանքների քաղաքը» թեմայով: Վերջին թեմայով լավագույն նկարները կպատկերվեն Երևանի տեսանելի վայրերում` ևս մեկ անգամ քաղաքը մաքուր և անաղարտ պահելու կոչ անելով բնակիչներին:

Համահայկական նկարչական օրվա արդյունքները կամփոփվեն նոյեմբերին:  Երեխաների պատկերած նկարները, Խաչատրյանի խոսքով, կպատկերվեն օրացույցների, գրքույկների, գրացուցակների վրա և կսփռվեն ողջ աշխարհում:

Քանի որ այս տարվա նկարչական օրը համահայկական է, Սիրահարների այգում կատարվող իրադարձություններին կկարողանան հետևել ողջ աշխարհում բնակվող հայերը. Միջոցառումը օն-լայն կհեռարձակվի հիմնադրամի կայքում / http://www.paintingday.sunchild.org /:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply