Վաշինգտոնը հաստատել է Սաուդյան Արաբիային զենքի նոր չափաքանակ վաճառելու իր մտադրությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 21, 2010 16:12
Վաշինգտոնը հաստատել է Սաուդյան Արաբիային զենքի նոր չափաքանակ վաճառելու իր մտադրությունը: Վաճառքի ընդհանուր գումարը կազմում է 60 միլիարդ դոլար: ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով`պայմանավորվածության նախագիծը ուղղորդվել է Կոնգրես, որպեսզի վերջինս իր կարծիքը հայտնի 30 օրերի ընթացքում:Այս գործարքը, որը կարող է դառնալ ամենաշահավետը ամերիկյան պատմության մեջ, դիտորդների կարծիքով` կապահովի 75 հազար աշխատատեղ ԱՄՆ-ում: Բացի այդ, ինչպես փորձագետներն են մատնանշում, այս խոշոր չափաքանակի զենքի վաճառքը կզսպի Իրանի պոտենցիալ սպառնալիքները« Վաճառքի ցուցակում ներառված են ավելի քան` 80 F -15 կործանիչներ, 10-յակ մարտական`«Ապաչ», «Բլաք հոուք», «Լիթլ բյոդ» ուղղաթիռներ: Պենտագոնը ծանուցել է, որ այս մատակարարումները կերկարաձգվեն 15-20 տարի: Սաուդյան Արաբիան աշխարհում այսօր զենքի ամենախոշոր գնորդն է:






Facebook
Tweet This
Email This Post
