Չկա համաձայնագիր, որը սահմանափակի ամերիկյան հակահրթիռային պաշտպանության հնարավորությունները:
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 21, 2010 15:30
«Չկա գաղտնի պայմանավորվածություն սպառազինությունների պայմանագրի շրջանակներից դուրս»,- հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչոևւթյան ղեկավար Սերգեյ Լավրովը« Նա հավելել է, որ ինչ պայմանավորվածություն ձեռք է բերվել` ամրագրված է պայմանագրում: Նա ընդգծել է , որ դա բաց փաստաթուղթ է: Լավրովը նաև նշել է, որ հակահրթիռային պաշտպանության նոր համաձայնագիր գոյություն չունի: Համաշխարհայւին ԶԼՄ-ները տարածել են, որ ԱՄՆ-ի ազդեցիկ սենատորները պահանջել են ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին` բացահայտել հակահրթիռային պաշտպանության ոլորտում ռուս- ամերիկյան նոր բանակցությունների մանրամասները: Նրանց կարծիքով` Վաշինգտոնը այդ առնչությամբ գաղտնի բանակցություններ է վարում Մոսկվայի հետ:: Օրենսդիրները կասկած են հայտնել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի թիկունքում Օբամայի վարչակազմը պատրաստվում է Ռուսաստանի հետ փաստաթուղթ ստորագրել, որը սահմանափակում է ամերիկյան հակահրթիռային պաշտպանության հնարավորությունները:






Facebook
Tweet This
Email This Post
