Ղարաբաղի ապագա լրագրողները

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 26, 2010 8:00

Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի գրականության և ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների աչքերով՝ լրագրության ապագան  Արցախում մռայլ պատկեր ունի: Արմինե Գրիգորյանը 4-րդ կուրսի ուսանողուհի է և ապագան չի կապում  ընտրած մասնագիտության հետ: «Առաջին կուրսում մեզ պրակտիկայի տարան հեռուսատեսություն, մեզ հարցրին, թե ինչ ենք ուզում սովորել,- ասում է նա,- բայց ես կարծում եմ, որ առաջին կուրսի ուսանողը չգիտի դեռ, թե ինչ է ուզում սովորել, նրան պետք է սովորեցնեն, որ հարցեր առաջանան»:

Արմինեն ասում է, որ իրենց ֆակուլտետում ոչ միայն դասավանդող մասնագետների պակաս կա, այլև` որակի: «Մենք ժուռնալիստիկայի գծով երկու դասախոս ունենք, մեկը ասպիրանտուրան նոր է ավարտել, մյուսն էլ դեռ ասպիրանտ է. երկուսն էլ Երևանից են, մեր ստացած գիտելիքները մեզ չեն բավարարում»:

Արցախի համալսարանում առանձին ժուռնալիստիկայի ֆակուլտետ չկա, այն գործում  է գրականության և բանասիրության ֆակուլտետի կազմում: Առաջինից չորրորդ

կուրսերում սովորում է 70-80 ուսանող, ամեն կուրսում՝ 18-20: «Մեր կուրսում չկա մեկը, որն ուզի մնալ նույն ֆակուլտետում,- Արմինեի խոսքը շարունակում է նրա ընկերուհին՝ Մարթա Բադալյանը,- ես և իմ բոլոր դասընկերներն էլ ուզում ենք մագիստրատուրան շարունակել այլ ֆակուլտետում»:

Մարթան ասում է, որ  ինչ միջոցառում էլ, որ ուզում են լուսաբանել և առաջարկել որևէ խմբագրության,  պատասխանում են, թե խմբագրության լրագրողն այնտեղ եղել է: «Մեր քաղաքն էնքան փոքր է, որ մի բան կատարվում է, բոլոր լրագրողներն էնտեղ են լինում,- ասում է նա,- ամեն տեղ էլ ձևավորված անձնակազմ կա, ես չգիտեմ էլ, թե որտեղ ինչ կարելի է առաջարկել»: Իսկ աղջիկների առաջարկած ոչ իրադարձային թեմաները տպագիր մամուլը չի ընդունում: «Մեզ ասում են, թե դուք շատ փոքր եք, որ էսպիսի թեմաներին անդրադառնաք ու գրեք,- ասում է Արմինեն,- փոխանակ մեզ ոգևորեն, կոտրում են»:

«Առավոտի»  խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով, եթե հայկական լրատվամիջոցները ճնշման տակ են իքս անգամ, ապա արցախյանը՝ 10 իքս անգամ»:

Դիտվել է 1640 անգամ:
Print Friendly

Leave a Reply