Թ. Յագլանդ. «ԵԽ-ն կաջակցի ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 21, 2010 14:57

«Եվրախորհուրդը կաջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղության գործընթացին` նպաստելով մարդկանց, հասարակությունների միջեւ շփումների հաստատմանը»,-հայտարարեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր Երեւանում «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի ամփոփիչ ասուլիսում:

Պատասխանելով  հարցին, թե  «Ադրբեջանը խախտում է Եվրոխայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունը` խաղաղ ճանապարհով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հնչեցնում է ռազմական կոչեր, որոնք իրենց կիրառությունն են գտնում անմիջապես շփման գծում: Չի՞ կարող արդյոք ԵԽ-ն պահանջել իր անդամից հարգել իր պարտավորությունը եւ ի՞նչ սանկցիաներ կարող է այն կիրառել Ադրբեջանի կողմից ռազմական ոտնձգությունների դեպքում»,  ԵԽ գլխավոր քարտուղարը նախ մատնանշեց եվրոպական ինստիտուտների գործառույթների տարանջատումը` նշելով, որ Եվրախորհուրդը պատասխանատու է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով, իսկ անվտանգության համար պատասխանատու է ԵԱՀԿ-ն:

«Մենք չենք կարող միամտել գործընթացին, չունենք նման լծակներ, բայց մարդու իրավունքների տեսանկյունից խնդիրը դիտարկելով պետք է կողմերին կոչ անել հարգել մարդու իրավունքները` կոնվենցիային հսամապատասխան»,-նշեց Տ.Յագլանդը: Գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ, նրա խոսքերով, կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը ՄԽ շրջանակներում գտնելու խնդրի լուծման ճանապարհներ: «Կողմերի միջեւ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի շրջանակներում: Մենք աջակցում ենք այդ գործընթացին»,-նշեց ԵԽ գլխավոր քարտուղարը:

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply