Պաղետինի նախագահը հերքում է Յասեր Արաֆաթի սպանության մեջ ներգրավվելու մեղադրանքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 17, 2009 15:15
Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հերքել է տեղեկությունը, թե ինքն անձամբ մասնակցել է ինքնավարության առաջին նախագահ Յասեր Արաֆաթի սպանությանը. «Դա զրպարտություն է, որի հեղինակն անպայման արժանանալու է «Ֆաթհ» կուսակցության կանոնադրական պատիժներին»,-ասել է Աբբասը` ավելացնելով, որ նմանատիպ կեղծ մեղադրանքներ հնչեցնելով` իր հակառակորդները նպատակ ունեն տապալել «Ֆաթհ»–ի 6-րդ համագումարը, որը նախատեսված է անցկացնել Պաղետինի Արևմտյան ափում: «Ֆաթհ»–ի կենտրոնական կոմիտեի քարտուղար Ֆարուք Քադումին օրերս Հորդանանի մայրաքաղաքից հայտարարել էր, որ Արաֆաթին թունավորել են, և Մահմուդ Աբբասը մասնակից է եղել դավադրությանը: Քադումին վստահեցրել էր, որ իր տրամադրության տակ կա պաղեստինա–իսրայելա–ամերիկյան գաղտնի հանդիպման արձանագրությունը, որի ընթացքում էլ քննարկվել է Արաֆաթի թունավորման ծրագիրը:
Al Jazeera






Facebook
Tweet This
Email This Post
