«Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները փոխշահավետ են, եւ մտադիր ենք դրանք զարգացնել»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 21, 2010 14:50

«Իրանի հետ մենք ունենք դինամիկ զարգացող հարաբերություններ, լավ տնտեսական համագործակցություն, իրականացրել եւ շարունակում ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր, հատկապես` էներգետիկ եւ տրանսպորտի բնագավառներում»,- հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր պատասնալելով լրագրողների հացին: Նա ընդգծեց, որ տեղի են ունենում ակտիվ շփումներ, փոխայցելություններ. վերջերս ՀՀ ԱԳ նախարարն Իրանում էր, ներկայումս պատրաստվում է Հայաստանի վարչապետի այցելությունն Իրան, մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

«Մեր հարաբերությունները փոխշահավետ են, եւ մտադիր ենք դրանք զարգացնել»,-ընդգծեց Է.Նալբանդյանը: «Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, իհարկե, պետք է հարգվեն ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով կարելի է լուծումներ գտնել: Հույս ունենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ եւ լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով` Իրանի եւ միջազգային հանրության համատեղ ջանքերով»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply