Չինաստանում հայտնվել են գնացքներ ` առանց մեքենավարների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2010 14:28

Հարավային Չինաստանի Գուանչժո քաղաքի մետրոպոլիտենում մոտակա օրերին կերթևեկեն  գնացքներ, որոնք շարժվում են առանց մեքենավարների: Այս նորույթից կարող են օգտվել նոյեմբերին մեկնարկող` Ասիական խաղերի հյուրերը և մարզիկները: Սինհուա գործակալության տեղեկացմամբ`երթևեկության այս միջոցը միմյանց կկապի մեգապոլիսի 2 գործարար շրջանները: Երթուղին ունի 9 կայարան: Յուրաքանչյուր կազմը  հաշվարկած է 138 ուղևորների համար, գնացքի  երթևեկության արժեքը 2 յուան է: Ենթադրվում է, որ օրական` 18  ժամվա ընթացքում,գնացք- ռոբոտները մոտավորապես 50 հազար մարդ կտեղափոխեն:

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply