Վարդագույն ադամանդը Բարբիին դարձրեց ամենաթանկը աշխարհում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 21, 2010 14:09
Christie’s աճուրդում Բարբի տիկնիկը նախորդ օրը վաճառվել է 302,5 հազար դոլարով`զարդերի համար:Թանկագին վզնոցի կենտրոնում յուրօրինակ վարդագույն ադամանդն է`1 կարատ կշռով: Գործը պատկանում է հայտնի ոսկերիչ Ստեֆանո Կանտուրիին:Թանկարժեք Բարբիի վաճառքից ստացված եկամուտը ամբողջությամբ կփոխանցվի կրծքի ուռուցքի դեմ պայքարի հիմնադրամ: Իր գոյության 50 տարիների պատմության մեջ նախկինում Բարբին այդքան թանկ չի վաճառվել: Մինչ այդ ռեկորդային էր համարվում 1959 թվականի արտադրանքը, որը Christie’s աճուրդում վաճառվեց 17 հազար դոլարով:






Facebook
Tweet This
Email This Post
