Էկոնոմիկայի նախարարության շենքի տակ կկառուցվի ավտոկայանատեղի
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 21, 2010 13:55
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շենքի տակ կկառուցվի ստորգետնյա ավտոկայանատեղի: Ինչպես այսօր ՀՀ կառավարության նիստում նշեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, աշխատանքներն իրականացվում են մասնավոր-պետական հատված համագործակցության շրջանակներում:
Նրա խոսքով, ավտոկայանատեղի կառուցմամբ էապես կբարելավվի երթեւեկությունը եւ տարածքում խցանումներ չեն լինի: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է դիտարկել նաեւ այլ գերատեսչություննեի շենքային պայմանները: «Եթե մենք հնարավորություն ունենք նաեւ այլ պետական սեփականություն հանդիսացող շենքերի տակ ստորգետնյա ավտոկայանատեղեր կառուցել, ապա, կարծում եմ, այդ ուղղությամբ քայլեր կատարելը ճիշտ կլինի:
Անհրաժեշտ է այս հարցը տարբեր գերատեսչություններում դիտարկել եւ եթե պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ կարող ենք խնդիր լուծել, ուրեմն Երեւանի կենտրոնը հնարավոր կլինի բեռնաթափել»,-ասաց Տ. Սարգսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
