ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը լրատվամիջոցների հարցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 21, 2010 13:38

Հարց. Արդյո՞ք Հայաստանը միանում է Իրանի դեմ պատժամիջոցներին:

Պատասխան. Իրանի հետ մենք ունենք դինամիկ զարգացող հարաբերություններ, լավ տնտեսական համագործակցություն, իրականցրել եւ շարունակում ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր, հատկապես `էներգետիկ եւ տրանսպորտի բնագավառներում: Տեղի են ունենում ակտիվ շփումներ, փոխայցելություններ. վերջերս ես գտնվում էի Իրանում, ներկայումս պատրաստում ենք Հայաստանի վարչապետի այցելությունը Իրան, մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի Խորհրդարանի նախագահ պարոն Լարիջանին:

Մեր հարաբերությունները փոխշահավետ են եւ մտադիր ենք դրանք զարգացնել:

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, իհարկե, պետք է հարգվեն ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով կարելի է լուծումներ գտնել:
Հույս ունենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ եւ լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով` Իրանի եւ միջազգային հանրության համատեղ ջանքերով:

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply