Էրդողանը Հունաստանին վերջնագիր է ներկայացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2010 13:19

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, թե հրաժարվում է մասնակցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով միջերկրածովյան  պայմանագրի մասնակից երկրների ամենամյա խորհրդաժողովին: CNN Turk հեռուստաալիքը տեղեկացնում է, որ հրաժարվելու պատճառը խորհրդաժողովում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հնարավոր ներկայությունն է: Հունական Skai TV հեռուստաալիքի հարցազրույցում Էրդողանը հայտարարել է.« Եթե Նեթանյահուն գա` ես չեմ գա: Իսրայելի կառավարությունը պետք է վճարի իր ագրեսիվ քաղաքականության համար»: Հեռուստաալիքի կայքէջի տվյալների համաձայն` Նեթանյահուն ԵԱՀԿ խորհրդաժողովի կազմում չի ընդգրկված, և Էրդողանի այս քայլը դիտվում է իբրև հակահունական:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply