Հայաստանի թիավարների տպավորիչ մրցելույթները Մցխեթում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 21, 2010 12:14

Վրաստանի Մցխեթ քաղաքում կայացած թիավարության միջազգային մրցաշարում հաջող են հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչները: «Բայդարկա-1» մրցաձում 500 մ տարածությունը բոլորից արագ է հաղթահարել Վլադիմիր Ալավերդյանը: Նույն մրցաձևում պատանիների պայքարում հաղթող է դարձել Ռազմիկ Գևորգյանը: «Կանոե-1» մրցաձևում 500 մ մրցատարածությունում ուժեղագույն է ճանաչվել Էդգար Բաբայանը, մարզուհիների մրցավեճում 500 մ մրցատարածությունում հաղթել Է Անահիտ Հովհաննիսյանը:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply