Գիտնականները պարզել են Երկիր մոլորակից` տիեզերքի հնագույն համաստեղության հեռավորությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 21, 2010 11:55
Nature գիտահանրամատչելի ամսագիրը իր հոդվածի էջերում պատմում է Երկիր մոլորակից ամենահեռու հայտնաբերված համաստեղության մասին: Հոդվածում խոսվում է նաև Երկիր մոլորակից `այս համաստեղության հեռավորության մասին, որը հաշվարկել են եվրոպական տիեզերական կենտրոնի աստղագետները և մաթեմատիկոսները: «Նորույթը» հայտնաբերել է Հաբբլ աստղադիտակը:Այսպիսով`ամենահեռավոր համաստեղությունը Երկիր մոլորակից գտնվում է 13 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա: Գիտնականները այս թիվը ստացել են Չիլիի Պարանալ լեռան վրա գտնվող Մեծ հեռադիտակի միջոցով: Համաստեղությունը ոչ միայն ամենահեռավորն է, այլ նաև Տիեզերքում `հնագույնը. գիտնականների գնահատմամբ` այն կազմավորվել է Մեծ պայթյունից 600 միլիոն տարի հետո:






Facebook
Tweet This
Email This Post
