«Միկայի» թիմերը հաղթեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 21, 2010 11:51

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում հաղթարշավն է շարունակում  Երևանի «Միկա» ակումբի տղամարդկանց հավաքականը: Այն չորրորդ տուրում վստահորեն հաղթեց բոսնիական «Բիհաչին»` 5:1: Վաստակած 8 միավորով «Միկան» ադրբեջանական ՍՕԿԱՐ-ի և ռուսական «Էկոնոմիստի» հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Միկայի» կանանց թիմը 3:1 հաշվով հաղթեց սերբական «Բելգրադին» և 6 միավորով երրորդ տեղում է:

Դիտվել է 2067 անգամ:
Print Friendly

Leave a Reply