Եվրոպայի ամենահարուստ կինը դատի է տվել իր դստերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2010 11:35

Եվրոպայի ամենահարուստ կինը` L’Oreal կայսրության ժառանգորդուհի Լիլիան Բետանկուրը, դատի է տվել իր դստերը` Ֆրանսուազա Բետանկուր- Մեյերին`մեղադրելով հոգեբանական  բռնության հարցում: 88-ամյա Լիլիան Բետանկուրը հայցը ներկայացրել է, երբ նրա 57-ամյա դուստրը դատարանին դիմել է` մորը անգործունակ ճանաչելու և նրան խնամակալ նշանակելու խնդրանքով: Միլիարդատերի փաստաբան Պասկալ Վիլհելմը Ֆրանսուազա Բետանկուր Մեյերի վարքը անընդունելի է համարել` նշելով, որ հոգեբանական ճնշումը ինչ-ինչ կերպ տարբերվում է ֆիզիկական բռնությունից: Լիլիան Բետանկուրը 2009 թվականի դեկտեմբերից երիցս ջանացել է դատարանի միջոցով մորը ճանաչել անմեղսագիտակ և իր ` 20 միլիարդ դոլարին հասնող`կարողությունը հսկելու անկարողունակ: Ֆրանսուազայի առաջին երկու հայցերը մերժվել են: Երրորդ հայցը ներկայացվել է 2010 թվականի հոկտեմբերին: Ինքը` Լիլիան Բետանկուրը, հայտարարել է, որ առողջ է և միջոցները սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունք ունի:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply