Սկսվել Է Բաթումի «էյֆելյան» աշտարակի կառուցումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 21, 2010 11:19
Բաթումում կառուցվելու է այբուբենին նվիրված 130 մետրանոց հուշարձան: Չորեքշաբթի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի եւ Աջարիայի կառավարության ղեկավար Լեւան Վարշալոմիձեի հետ միասին դրել են հուշարձանի հիմքը, որը կտեղակայվի ծովամերձ զբոսայգում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն է հրապարակել նախագահի մամուլի ծառայությունը:
«Այսօր սկսվում է Բաթումի «էյֆելյան» աշտարակի կառուցումը, որը պետք է ավարտվի հինգ ամսվա ընթացքում: Դա կլինի մեր այբուբենին նվիրված հուշարձան, որը մեր ԴՆԹ-ն է, գենետիկական կոդը»,- հայտարարել է Սահակաշվիլին: Աշտարակի վերին մասում ծրագրվում է տեղավորել ռեստորան, սրճարան, դիտարան եւ հեռուստաստուդիա: Աշտարակը պտտվելու է, մեկ ժամվա ընթացքում այն մեկ լրիվ շրջան է կատարելու: Հուշարձանի կառուցմանն ուղղորդվել են ինչպես պետական միջոցներ, այնպես էլ մասնավոր ներդրումներ:






Facebook
Tweet This
Email This Post
