Կոլումբիայում փլատակներից դուրս են բերել 5 լեռնագործների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2010 11:04

Կոլումբիայի հարավում գտնվող Ուիլ դեպարտամենտում հաջողությամբ փրկել են 5 լեռնագործների, ովքեր աշխատում էին ոսկի արդյունահանող հանքահորում: Նրանք մնացել էին գետնի տակ հոկտեմբերի 20-ի գիշերը փլուզումների հետևանքով: Այժմ երկրաբանական և լեռնահանքային արդյունաբերության ինստիտուտի մասնագետները ուսումնասիրում են, թե փլուզումը տեխնիկական անվտանգության պահանջների խախտման, թե`տարածաշրջանում հորդառատ անձրևների հետևանք է:Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ_ ՏԱՍՍ-ը:Արդեն մեկ շաբաթից ավել է`անհայտ է մնում 2 այլ լեռնագործների ճակատագիրը, ովքեր մնացել են Բոյակ դեպարտամենտի ածխահանքի փլատակների տակ: Տեղում փրկարարական- որոնողական աշխատանքներ են ծավալվել:Իշխանությունների տվյալներով`2010 թվականին Կոլումբիայում միջադեպերի հետևանքով զոհվել է140 հանքագործ:

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply