ՀՀ-ում հաշվառված է 183 հազար 639 հաշմանդամ, այդ թվում` 8062 երեխա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 21, 2010 10:51
Հանրապետությունում հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված է 183 հազար 639 հաշմանդամ, որից 8 հազար 62-ը երեխա է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը, նշված ժամանակահատվածում առաջին անգամ հաշմանդամ է ճանաչվել 11 հազար 835 մարդ, որի 104-ը` երեխա:
Նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածների թիվը 12 հազար 267 է, որից 711-ը երեխա է: Ըստ վերլուծության արդյունքների` հաշմանդամության հանգեցնող հիմնական հիվանդություններն են` արյան շրջանառության, էնդոկրին, նյարդային համակարգի, վարակային հիվանդությունները, նորագոյացությունները:






Facebook
Tweet This
Email This Post
