Լոնդոնում ցուցարարները բախվեցին ոստիկանության հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2010 10:50

Կառավարության գործողություններից դժգոհությունը փողոց է դուրս բերել նաև լոնդոնցիներին: Ուայթհոլի շենքի մոտ բողոքողները բախվել են ոստիկաններին:Նախօրեին բրիտանական կառավարությունը հնչեցրել է Երկրորդ համաշխարհայինից հետո բյուջեի ամենառադիկալ կրճատման մասին լուրը.մոտակա տարիներին գործազուրկ կդառնա 500 հազար պետծառայող: Նախարարությունների և գերատեսչությունների ծախսերը կկրճատվեն 20 տոկոսով: Կկրճատվեն նաև սոցիալական հատկացումները և նպաստները: Արհմիություններին, իհարկե, դա դուր չի եկել:Տեղեկացնենք, որ Մեծ Բրիտանիայում, ինչպես Ֆրանսիայում, թոշակայինն տարիքը կամենում են հասցնել 65-ից մինչև 66 տարեկան: Սա կիրականացնեն 2020 թվականից ոչ շուտ:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply