Արդբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 22 անգամ` արձակելով 150 կրակոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 21, 2010 10:48

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 22 դեպք:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը,  Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 150 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply