Այս տարի բերքն առատ է բոլոր մարզերում. մոտ 80 000 տոննա ծիրան է իրացվել

Օրվա լուր | | July 17, 2009 15:21

ԾիրանԳյուղատնտեսության նախարարության տվյալով`2009-ը  բերքառատ տարի է: Փոխնախարար Սամվել Գալստյանն ասում է, որ չնայած առատ տեղացած կարկուտներին, հեղեղներին և ցրտահարության դեպքերին, անցած տարվա համեմատությամբ բոլոր մարզերում բերքը լավ է:

Փոխնախարարն առանձնացնում է բերքի մթերման և արտահանման հետ կապված հարցերը. այս տարի արտահանողներին արտահանման թույլտվություն է տրվում տեղում:

«Այս տարի ծիրանի բերքի 80 տոկոսն իրացվել է` մոտ 80. 000տ, որից, ներկա տվյալներով, արտահանվել է 11.231տ, անցյալ տարվա 6.910տ փոխարեն: Բայց դեռևս սպասվում է ևս մոտ 1000տ-ի արտահանում»,-ասում է Սամվել Գալստյանը:

7.050տ ծիրան այս տարի արտահանվել է Ռուսաստան, 3.304տ` Վրաստան, Ուկրաինա` 814, Բելգիա` 200: Արտահանումն իրականացվել է նաև ինքնաթիռով` մոտ 518տ:

Գյուղատնտեսության փոխնախարարն ասում է, որ այս տարի սպասվում է մոտ 185 000տ խաղողի  բերք`անցյալ տարվա 137 000տ-ի փոխարեն, որից իրացվել է 40.000-ը:

Գյուղացիների բողոքները`խաղողի մթերման ծավալների կրճատվելու մասին, հասել են նախարարություն: Փոխնախարարն ասում է, որ խաղող մթերող խոշոր ընկերությունները մեծացնելու են մթերման չափաբաժինը` հասցնելով 65 000տ:

Այս տարի արտահանվել է նաև 182տ կեռաս և 8,9տ դեղձ:

Դիտվել է 1505 անգամ:
Print Friendly

Leave a Reply