Ադրբեջանի կառավարող կուսակցության թեկնածուն կռիվ է գցել հանրային հեռուստատեսությունում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 21, 2010 10:35
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության՝ թիվ 125 Զանգիլան-Գուբադլը ընտրական ընտրատարածքում թեկնածու Իմամվերդի Իսմայիլովը հանրային հեռուստատեսությամբ նոյեմբերի 7-ին այդ երկրում տեղի ունենալիք ընտրություններից առաջ քարոզչական արշավի շրջանակում այլ թեկնածուների հետ բանավեճի ժամանակ հայտարարել է. «Այս օկրուգն իմն է, ինձ նախագահն է աջակցում, դուք ո՞վ եք»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնելով այդ մասին` «Բիզիմ յոլ» թերթը հայտնում է, որ իշխող կուսակցության, նախագահի «աջակցությունը» վայելող թեկնածուն վիրավորել է հեռուստաալիքի՝ իրեն սաստել փորձած աշխատակիցներին եւ հարձակվել իր մրցակիցների վրա: Հիշյալ ընտրատարածքից թեկնածուներ Նասիման Յագուբլուն, Այդըն Շուքյուրովը, Վագիֆ Աբըշովը եւ Անար Գասըմովն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել են, որ իշխող կուսակցության այդ թեկնածուն նախընտրական քարոզչական արշավի առաջին իսկ օրը կռիվ է արել հանրային հեռուստատեսության շենքի առաջ: Շենքի պահակային ծառայությունը թույլ չի տվել նրան ներս մտնել իր թիկնապահների հետ, ինչից զայրացած Ալիեւի «հովանավորյալը» ծեծկռտոց է սարքել հեռուստատեսության մուտքի առաջ:






Facebook
Tweet This
Email This Post
