Ռուսաստանի հայ օլիգարխին պատրաստվում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 21, 2010 1:27
Ռուսաստանի գլխավոր դատախազության հետաքննական կոմիտեն դիմել է Պետդումային, որպեսզի զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից Աշոտ Եղիազարյանին, ով կասկածվում է խոշոր մասշտաբի մեքենայությունների մեջ:
ՌԴ պետդումայում Ժիրինովսկու ղեկավարած ՌԼԴԿ խմբակցությունը հայտարարել է, որ իրենց հայտնի չէ, թե որտեղ է հիմա գտնվում իրենց խմբակցության անդամ Աշոտ Եղիազարյանը: Լուրեր են շրջում, որ նա փախել է արտասահման:
Եթե ապացուցվի խոշոր չափերի մեքենայություններ կատարելու մեջ նրա մեղքը, պատգամավորին սպառվում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:
Դատական կատարածուների ծառայությունում պնդում են, որ Եղիզարյանի պարտքերի գումարը հասնում է 200 մլն դոլարի: Արդեն ձերբակալել են նրան պատկանող ծովային զբոսանավը եւ «Ֆերարի» մեքենան:
Վերջերս մի շարք լրատվամիջոցներում Եղիազարյանը հայտարարել է, որ իրեն անվանարկելու քարոզչական մեծ արշավ է սկսվել: Նա այդ արշավը կապել է իր կողմից դատական հայցեր ներկայացնելու փաստի հետ: Նա նաեւ նշել է, որ «անվտանգության նկատառումներով» ինքը ստիպված է եղել երկրից դուրս բերել ընտանիքը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:






Facebook
Tweet This
Email This Post
