Ոսկու ռեկորդային Էժանացում Է արձանագրվել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 20, 2010 20:49

Նախօրյակին ոսկու ռեկորդային Էժանացում Է արձնագրվել համաշխարհային արժույթների նկատմամբ ամերիկյան դոլարի կտրուկ ամրապանդման ֆոնի վրա, որի պատճառը Չինաստանի կենտրոնական բանկի կողմից կոպարների բարձրացումն Է: Նյու Յորքի Comex սակարանում ոսկու դեկտեմբերի պարտավորագիրն Էժանացել Է 28,80 դոլարով կամ 2,1 տոկոսով՝ ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1343,30 դոլար: Ոսկու ամենաբարձր գինը գրանցվել Է հոկտեմբերի 14-ին կայացած աճուրդում՝ 1388,10 դոլար ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց:

Ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, կոպարները բարձրացնելու վերաբերյալ Չինաստանի կետրոնական բանկի որոշումն ընդունվել Է գնաճի ավելանելու պատճառով, որն օգոստոսին Չինաստանում հասել Է վերջին 22 ամսվա ընթացքում առավելագույն մեծության՝ տարեկան 3,5 տոկոսի: Նախօրյակին Չինաստանի ժողովրդական բանկը որոշել Է հոկտեմբերի 20-ից մեկ տարի ժամկետով բարձրացնել յուանով դեպոզիտների բազային կոպարը 0,25 տոկոսով՝ տարեկան մինչեւ 2,50 տոկոս: Նման որոշում ընդունվել Է 2007 թվականից ի վեր առաջին անգամ: Մեկ տարի ժամկետով յուանով վարկերի բազային կոպարը նույնպես բարձրացվել Է 0,25 տոկոսով՝ տարեկան 5,31 տոկոսից մինչեւ 5,56 տոկոս:

ԱՄՆ-ի հիմնական առեւտրական գործընկերների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքն այս ֆոնի վրա մեծացել Է երկու ամսվա ընթացքում առավելագույն չափով՝ 1,7 տոկոսով՝ մինչեւ 78,24 նշագիծ: Տարեսկզբից ի վեր ոսկին թանկացել Է 24 տոկոսով: Վերջին տարիներին ոսկու արժեքի բարձրացման պատճառը համաշխարհային ֆինանսական համակարգում անկայունության սաստկացումն Է, տնտեսական ճգնաժամը, այնուհետեւ մետաղի գների աճի գլխավոր գործոն Է դարձել պարտքի ճգնաժամը Եվրոպայում:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply