Օրգանիզմը ալկոհոլիզմից պաշտպանելու գենը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 20, 2010 16:59
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ալկոհոլիզմը նախազգուշացնող գենը: Այս գենի ակտիվացումը հանգեցնում է մարդու ալկոհոլից լիովին հրաժարվելուն«Այս գյուտը հայտնագործել է Հյուսիսային Կարոլինայի գիտնականների խումբը: Հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ մոլորակի բնակչության 20 տոկոսը ունի գեն, որը օրգանիզմը պաշտպանում է ալկոհոլիզմից: «Գենը առաջացնում է ֆիզիկական զզվանք ալկոհոլի նկատմամբ: Մենք շատ բան ենք իմացել, թե ինչպես է գենը ազդում գլխուղեղի աշխատանքի վրա»,- հայտարարել է Քիրք Վիլհելմսենը: Ամերիկացի գիտնականների հետազոտությունների այս արդյունքը ուղի է հարթում ալկոհոլային կախվածության դեմ նորագույն դեղամիջոցներ ստեղծելու համար: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ_ՏԱՍՍ-ը`վկայաբերելով բրիտանական ԲԻ ԲԻ ՍԻ հեռոևստառադիոկորպորացիայի համապատասխան տեղեկատվությունը:






Facebook
Tweet This
Email This Post
