Զարգացումները Ֆրանսիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2010 16:33

AP գործակալության տեղեկատվությամբ` Ֆրանսիայի իշխանություններին հաջողվել է շրջափակել նավթամթերքների պահեստարանը, ուր նախկինում զանգվածային անկարգությունների մասնակիցները մուտքի իրավունք չեն ունեցել: Վերջին շաբաթվա ընթացքում կալանավորվել է 1423 մարդ, նրանցից 123-ը կկանգնեն դատարանի առաջ: 62 ոստիկան  վիրավորվել է: Երեքշաբթի ավտոլցակայաններում բենզինի պաշարները սպառվել են: Այս պատճառով ոստիկանությունը երկրի արևմուտքում գտնվող 3 նավթապահեստարան  է ապաշրջափակվել, որոնք շրջափակել էին ըմբոստացողները:Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ բռնության դեպքեր չեն նկատվել« Նավթամթերքների պահեստարանների հետագա շրջափակումը սպառնացել է արտակարգ ծառայությունների աշխատանքի կասեցմանը:Le Figaro թերթի տվյալներով`շրջափակված որոշ պահեստարաններ կրկին վերցվել են գրոհով: Չորեքշաբթի առավոտյան շրջափակվել են այն պահեստարանները, որոնք  վառելիք են սպասարկում Նիցցայի, Մարսելի, Լիոնի և ռազմաօդային ուժերի օդակայաններին: Վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը հայտարարել է վառելիքի վերաբաշխման մասին`շաբաթվա վերջում իրավիճակը շտկելու համար:

Դիտվել է 1670 անգամ:
Print Friendly

Leave a Reply