Ամերիկյան հրթիռները ուղեծիր դուրս եկան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2010 15:37

Ռուսական «Սոյուզ-2» հրթիռը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել ամերիկյան 6 արբանյակների:  Հրթիռը Բայկոնուր տիեզերակայանից մեկնարկել է նախօրեին` գիշերը: Սա իրականացվել է Ռոսկոսմոսի տաղավարի աջակցությամբ: Արդիականացված եռաստիճան` միջին կարգի Սոյուզ-2» հրթիռակիրը կատարելագործվել և պատրաստվել է Սամարայի պետական գիտական արդյունաբերական հրթիռատիեզերական կենտրոնում: Մյուս` «Սոյուզ» հրթիռները կիրառվում են բացառապես ռուսական համալիրների համար: Հրթիռները համալրում են «Գլոբալսթար» համակարգը: Այս նոր հրթիռները շահագործվել են 2001 թվականին և ապահովում են ձայնային որակյալ կապ աշխարհի այն շրջաններում, ուր չկան հեռահաղորդակցման զարգացած համակարգեր: Այս ամենի արդյունքում`«Գլոբալսթար» ընկերության կենտրոնակայանը, որը գտնվում է Կալիֆորնիայում, ուժեղ դիրքեր է զբաղեցնում բջջային կապի ծառայության շուկայում և սպասարկում է 120 երկրների 350 հազար այցելուների: Այս ծառայությունից օգտվում են նաև ռուսները. ռոումինգի զարգացած համակարգը թույլ է տալիս ռտուսներին` իրենց բջջային հեռախոսներից օգտվել Մերձավոր Արևելքում, ԱՄՆ_ում, Կանադայում, Արևելյան Եվրոպայում և Հարավային Կորեայում: Հաջորդ տարի Ռոսկոսմոսը նախատեսում է ուղեծիր դուրս բերել ևս 18 արբանյակներ :«Գլոբալսթար» ընկերությունը այժմ ծավալում է նոր ուղեծրային խմբավորում: Ռուս մասնագետները  տեխնիկապես աջակիցում են այս նախագծին :

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply