Հնարավոր է`Բելգիայի թագավորը հեռանա գահից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 20, 2010 15:12
Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը դիտարկում է գահից հեռանալու հնարավորությունը: Այդ առնչությամբ պաշտոնական ծանուցումներ չկան: Ֆրանսիական` Le Monde թերթի տվյալներով`թագավորը գահից կհեռանա դեկտեմբերին`հօգուտ իր ավագ որդու`Ֆիլիպի: Սակայն այդ ծրագրերը ստիպված էին վերանայել` կապված Բելգիայում քաղաքական խնդրահարույց վիճակի հետ: Խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսին, սակայն առաջատար քաղաքական կուսակցությունները մինչ այժմ չեն կարող կառավարող կկոալիցիա ստեղծել:«Միապետությունը վերջին գործոնն է, որը երաշխավորում է Բելգիայի միասնությունը: Թագավորին դրական է վերաբերվում բելգիացիների մեծամասնությունը, ըստ որում` թե ֆլամանդացիները, թե վալոնները: «Դա է պատճառը, որ ներկա քաղաքական իրավիճակում Ալբերտ Երկրորդը հազիվ թե իրեն թույլ տա հեռանալու գահից»,- նշում է թերթը:






Facebook
Tweet This
Email This Post
