Մահմեդականների հանդեպ անհանդուրժողականությունը Եվրոպայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2010 14:54

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է հայտնել Եվրոպայի տարածքում մահմեդական գաղթականների նկատմամբ անհանդուրժողականության վնասակար դրսևորումների  առնչությամբ:« Ոմանք շահարկում են մարդկային վախը. նշմարվում են գաղթականների նկատմամբ վտանգավոր մեղադրանքի միտում, թե նրանք  քանդում են եվրոպական արժեքները, թեպետ, ովքեր մեղադրում են գաղթողներին` հենց իրենք են այդ արժեդքները քանդում»,- ասել է Պան Գի Մունը: Նա հավելել է, որ այսօր գլխավոր թիրախը մահմեդականներն են, ովքեր իսլամ են քարոզում, և Եվրոպան դա հանդուրժել չի կարող: Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը հայտարարել է,թե Գերմանիայում  ձախողվել է փոքր հանրույթ ստեղծելու փորձը:  Մերկելը հավելել է, թե տարբեր մշակույթների  բարիդրացիական համակեցությունը իրենց տարածքում չի գործում և այդ իմաստով մեղավոր է համարում գաղթականներին, որոնք  Գերմանիայի մշակույթին դժվար են սերտաճում:  Սկզբի համար   կարևոր է պետական լեզու սովորելը: Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի անցկացրած հանրային հարցումները ցույց են տվել, որ գերմանացիների 58 տոկոսը կողմ է իսլամի հետևորդների ազատությունների սահմանափակմանը Գերմանիայում:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply