Տեղի է ունեցել պարտատոմսերի հետգնման աճուրդ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 20, 2010 14:32
Այսօր տեղի է ունեցել պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 2 մլրդ 571 մլն 697 հազար դրամ, հետգնված ծավալը` 500 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 519 589 077 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.5111 տոկոս է:
Ինչպես հաղորդում է Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, հետգնմանը մասնակցել է 7 գործակալ:






Facebook
Tweet This
Email This Post
