Դիվանագիտական միջադեպ Իսրայելում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 20, 2010 13:36
ՌԴ Պետդումայի պատգամավորները դիվանագիտական միջադեպի մասնակիցներ դարձան. նրանք ջանում էին առձեռն խոշոր գումար գաղտնի անցկացնել Իսրայել:Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին Բեն Գուրիոն օդակայանում: Մաքսատան աշխատողնորը, ինչ- ինչ կասկածներ ունենալով, պահանջել են պատգամավորներին ստուգում անցնել, որի ընթացքում թիկնապահների մոտ հայտնաբերվել է 100 հազար եվրո առձեռն գումար: Իսրայելի օրենքով`հռչակագրում թույլատրելի է 90 հազար շեկելը, իսկռուս պատգամավորների մոտ հայտնաբերվել է համապատասխանաբար`500 հազար շեկել: Այդ մասին տեղեկացնում են Իսրայելի ԶԼՄ-ները: Թեպետ ռուս պատգամավորների բողոքներին, որոնք հիմնվել են դիվանագիտական անձեռնմխելիության վրա, գումարը առգրավվեց: Խորհրդարանականների անունները և նրանց կուսակցական պատկանելիության մասին չի տեղեկացվում: Իսրայելում ՌԴ դեսպանատունը բողոք է հայտնել մաքսատան աշխատակիցների գործողությունների հանդեպ, սակայն Իսրայելի հարկային վարչությունը ընդգծել է , որ դիվանագիտական անձեռնմխելիությունը չի ազատում Իսրայելի օրենքները պաշտպանելու պարտականությունից: Տեղեկացնենք, որ միայն 2009 թվականին ՌԴ-ում կոռուպցիայի դեմ շրջանակներում հարուցվել է1,5 հազար քրեական գործ, որոնք առնչվում են հատուկ իրավական կարգավիճակին, այդ թվում` ավելի քան 900 պատգամավորներին վերաբերող: Այսպես` Կանադայի իշխանությունները մի քանի տարիների ընթացքում ռուս սենատոր- միլիարդատեր Վիտալի Մարկինին մեղադրել են գումարների լվացման, զենքի և ադամանդի մաքսանենգ վաճառքի հարցերում: Այս գործարարը, Forbes ամսագրի վարկածով, մոլորակի ամենահարուստ մարդկանցից է: . 2009 թվականին Բուրյաթիայում ձերբակալել են ներքին գործերի նախարար Վիկտոր Սյուսյուրին, ում կասկածում էին Չինաստան նեֆրիտ թանկագին քար ապօրինի տեղափոխելու գործում, ըստ որում` այս դեպքում պետությունը կրեց 50 միլիոն ռուբլու վնաս: Ընթացիկ տարվա օգոստոսի 12-ին Մոնակոյում ձերբակալվեց բրոքերական ընկերության ղեկավար, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Յակով Արդաշնիկովը, ում կասկածում են խոշոր չափաքանակի բջջային հեռախոսների մաքսանենգության գործում: 2009 թվականին Իսպանիայում «եռյակ օպերացիայի» շրջանակներում` կալանավորել են ռուս գործարարների, որոնք ստորադասների և միջնորդների միջոցով հսկողություն են սահմանել մաքսանենգության, թմրանյութերի շրջանառության և սպանությունների վրա: 2010 թվականին Շերեմետևո օդակայանում թանկագին քարերի խոշոր չափերի մաքսանենգության համար կալանավորվել է միլիարդատեր Ռուստամ Տարիկոն: Օլիգարխի կնոջ պայուսակում հայտնաբերել են ադամանդի քարերով լցված արկղիկը. օլիգարխի կինը պատճառաբանել է, թե մոռացել է այդ մասին նշել հռչակագրում: Այդպես նրանց բաց են թողել:






Facebook
Tweet This
Email This Post
