Իրանը ծրագրում է վերացնել այցագրային ռեժիմը հարեւան երկրների քաղաքացիների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2010 13:13

Թեհրանը ծրագրում Է վերացնել այցագրային ռեժիմը հարեւան երկրների քաղաքացիների համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է MIGnews.com-ը, հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին: Նա նշել է, որ այդ քայլն Իրանին կօգնի ակտիվացնելու համագործակցությունը հարեւան երկրների հետ եւ զարգացնելու զբոսաշրջությունը: Իրանն արդեն այցագրային սահմանափակումները վերացրել է Ադրբեջանի քաղաքացիների համար, իսկ Իրանը եւ Վրաստանը ծրագրում են այցագրային ռեժիմը չեղյալ հայտարարել մոտ ապագայում:

Դիտվել է 704 անգամ:
Print Friendly

Leave a Reply