Հենրիխ Մխիթարյանն առաջարկում է մոռանալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 20, 2010 13:17

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը» Լոնդոնում  1:5 հաշվով զիջեց տեղի«Արսենալին» (H խումբ)։ Ամբողջ հանդիպմանը մասնակցած Մխիթարյանը խաղավարտից հետո հայտնել է, որ պետք է շուտափույթ մոռանալ կատարվածի մասին: Նա նաև ասել է, որ «Արսենալի» հետ կարելի է պատասխան հանդիպումում լավ խաղալ և հույսեր ունենալ: «Շախտյորը» պարտվեց, սակայն վաստակել է 6 միավոր և հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություններ ունի:Թիմը երկրորդ տեղում է:  «Արսենալը» տարել է անընդմեջ երեք հաղթանակ և 9 միավորևով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Տուրի մյուս խաղում «Բրագան» 2:0 հաշվով հաղթեց «Պարտիզանին»։

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply