Այսօր Վիճակագրության համաշխարհային օրն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2010 12:56

Միջազգային հանրակցությունն իր պատմության մեջ առաջին անգամ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, նշում Է Վիճակագրության համաշխարհային օրը: «Վիճակագրությունը հիմք Է ծառայում ձեռնարկչական եւ հասարակական գործունեության ոլորտում կառավարական շատ որոշումների համար եւ տեղեկատվություն է տալիս այն միտումների եւ ուժերի մասին, որոնք ազդում են մեր կյանքի վրա»,- ասված Է Վիճակագրության համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձում:

ՄԱԿ-ի տվյալներով, միայն 2010 թվականին աշխարհի մի ամբողջ շարք երկրներում մարդահամարներին եւ բնակելի ֆոնդի հաշվեգրումներին կմասնակցի շուրջ 3 միլիարդ մարդ: «Նման հետազոտությունների եւ մարդահամարների ժամանակ հավաքված վիճակագրական տվյալներն արտացոլվում են այն պլանավորման ընթացքում, որը կապված Է դպրոցների, հիվանդանոցների, ճանապարհների եւ շատ այլ բաների հետ»,- իր ուղերձում նշել է Պան Գի Մունը:

Նա ընդգծել Է, որ վիճակագրությունը տնտեսական եւ սոցիալական զարգացման կենսականորեն կարեւոր միջոց Է: «Զարգացման գործընթացի հաջողության համար մենք տվյալների հավաքման եւ աղքատության մակարդակի, կրթության մատչելիության եւ հիվանդությունների տարածման վիճակագրական վերլուծության կարիք ունենք»,- ասված է  ուղերձում:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply