Գարեգին Նժդեհի ուղեանցը կբացվի նոյեմբերին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 20, 2010 12:46

Երևանի քաղաքապետարանում երեկ  տեղի է ունեցել   աշխատանքային խորհրդակցություն`  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Քննարկվել են  ընթացքում գտնվող համաքաղաքային աշխատանքներին վերաբերող խնդիրներ: Զեկուցվել է, որ Գարեգին Նժդեհի ուղեանցի հիմնանորոգումն ու վերակառուցումն ավարտական փուլում է, այժմ ընթանում են կամրջի ասֆալտապատման աշխատանքները. ըստ սահմանված ժամանակացույցի` կամուրջը երթևեկելի կլինի նոյեմբերին: Շինբարեկարգման վարչության պետի ներկայացրած տեղեկատվության համաձայն`  ընթացքում է նաև Ծիծեռնակաբերդի խճուղու երկրորդ փուլի շինարարությունը, իսկ գարնանը Հրազդանի կիրճում փլուզված ճանապարհի  վերականգնումը մոտենում է ավարտին: 90 տոկոսով արված են նաև ասֆալտապատման տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները:

Զեկուցվել է, որ ձմռանը նախապատրաստվելու շրջանակներում  վարչական բոլոր շրջանների սանմաքրող ձեռնարկություններում սկսվել է աղի ու ավազի պաշարների  կուտակումը: Վերանորոգվել են 509 բազմահարկ շենքերի թեք-լանջավոր և հարթ տանիքներ: Շենքերի 450 մուտքերում նոր  դռներ են տեղադրվել, ջերմամեկուսացվել է  12 000 գծամետր խողովակաշար:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply