Ջակարտայում պայթյուններ են որոտացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 17, 2009 11:30
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է 9 մարդ, առնվազն 50-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
«Ritz-Carlton» և «Marriott» միջազգային հյուրանոցների մոտ տեղադրված ռումբերը գործի են դրվել տեղական ժամանակով առավոտյան 08:00-ի մոտ: Ականատեսների վկայությամբ` երկու պայթյունների միջև անցել է մոտավորապես հինգ րոպե:
Ավելի ուշ` նախորդ պայթյուններից մոտ երկու ժամ անց, քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ պայթել է նաև մի մեքենա: Ոստիկանության հավաստմամբ` երրորդ պայթյունը կապ չունի նախորդների հետ, որոնք, ըստ վարկածի, ահաբեկչական գործողություններ են:
AP, AFP, RIAN գործակալություններ
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
