Հոկտեմբերը` կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | October 24, 2010 22:06
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` ամեն տարի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության թիվն աճում է 3%-ով: Քաղցկեղով հիվանդացության ցուցանիշները բնորոշվում են ոչ միայն աճով, այլև երիտասարդացմամբ: Հիմնականում հիվանդանում են վերարտադրողական տարիքի կանայք, ինչն ի վերջո ազդում է ժողովրդագրության ցուցանիշի վրա: Հիմնական պատճառներն են հղիության արհեստական ընդհատումը, բնապահպանական վատ պայմանները, հորմոնային կախվածություն առաջացնող թերապիան, սոցիալական չափորոշիչների փոփոխությունները (կանայք քիչ են ծննդաբերում և խուսափում են կրծքով կերակրելուց կամ էլ պարզապես շատ կարճ է տևում այդ փուլը), պլաստիկ վիրահատությունները:
Կրծքագեղձի քաղցկեղով հաճախ հիվանդանում են 40-ն անց կանայք, սակայն վերջին շրջանում գրանցվում են նաև երիտասարդ կանանց ու աղջիկների հիվանդացության դեպքեր:
Հիվանդությունից պաշտպանվելու համար անհրաժեշտ է.
-Խուսափել անընդհատ սթրեսային իրավիճակներից, դրանք բացասական ազդեցություն են ունենում կաթնագեղձի վրա: Քրոնիկական սթրեսային վիճակը թուլացնում է իմունիտետը:
-Ամռանը խուսափել արեգակի տակ երկար գտնվելուց: Արևի ուղիղ ճառագայթներն աղետալի ազդեցություն են ունենում կաթնագեղձի վրա: Կրծքագեղձի մաշկն ավելի նուրբ է ու խոցելի, քան ոտքերի ու մեջքի մաշկը: Արևայրուքի համար նախընտրեք ստվերը կամ էլ արևի ցրված ճառագայթները: Կարևոր է լողազգեստի առկայությունը:
Աշխատեք մեխանիկական վնասվածքների չենթարկվել: Ժամանակակից կանայք ավտոմեքենա սիրում են վարել, զբաղվում են սպորտով, այդ թվում նաև էքստրեմալ սպորտաձևերով, ինչը հաճախ դառնում է վնասվածքների պատճառ: Նույնիսկ չնչին թվացող վնասվածքները տարիներ անց կարող են հանգեցնել լուրջ հետևանքների:
-Մի գնեք սեղմող սպիտակեղեն, քանի որ սեղմման հետևանքով կաթնագեղձում խանգարվում է արյան շրջանառությունը:
Ծխելը, սպիրտային խմիչքների չարաշահումը, հակաբեղմնավորիչների սխալ ընտրությունը, հղիության արհեստական ընդհատումը նույնպես կարող են լուրջ բարդություններ առաջացնել, ընդհուպ մինչև քաղցկեղը:
Անվնաս չեն նաև համակարգչի առջև երկարատև աշխատանքն ու ֆիզիկական գերբեռնվածությունը:
Հատուկ խումբ են կազմում այն կանայք, ովքեր գիրություն և շաքարախտ, վահանաձև գեղձի ու լյարդի խնդիրներ ունեն:
Աղջիկների մոտ քաղցկեղի ախտորոշումը կապված է բարդության հետ, քանի որ նրանց գեղձը դեռևս ձիգ է: Իսկ երբ արդեն հնարավոր է լինում ախտորոշել, ցավոք, քաղցկեղն արդեն բավական մեծացած է լինում: Ուռուցքը հայտնաբերվում է այն ժամանակ, երբ արդեն անբուժելի է դառնում:
Ուստի, որպես կանխարգելիչ միջոցառում, խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ այցելել բժիշկ-մամմոլոգին:
Մամմոգրաֆիան ցածր ճառագայթմամբ ռենտգենային հետազոտություն է, որը կազմում է ընդամենը 0,1-0,25 ռադ (վտանգավոր է 1 և ավելի ռադ չափաբաժինը):






Facebook
Tweet This
Email This Post
