Այս տարի ԼՂՀ պետբյուջե է մուտքագրվել 15,5 մլրդ դրամ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 20, 2010 11:57
2010թ. ինն ամիսներին ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները, տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 15 մլրդ 51 մլն 603 հազար դրամ, որը պլանավորված ցուցանիշը գերազանցել է 4.5 %-ով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 13.3 %-ով. այս մասին հաղորդում է ԼՂՀ Հարկային պետական ծառայության լրատվական ծառայությունը:
Այդ թվում` հարկային եկամուտները կազմել են 10 մլրդ 552 մլն 862 հազար դրամ` պլանավորված 9,99 մլրդ-ի և նախորդ տարվա փաստացի հավաքագրված 9,03 մլրդ դրամի դիմաց:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 4 մլրդ 243 մլն 377 հազար դրամ` պլանավորված 4, 08 մլրդ դրամի դիմաց կամ 4.0 %-ով ավելի:
2010թ. ինն ամսվա ընթացքում ԼՂՀ Հարկային պետական ծառայության կողմից կատարվել են թվով 544 ստուգումներ, որոնց արդյունքում լրացուցիչ բյուջեներ է հաշվարկվել 770 մլն 976 հազար դրամ` նախորդ տարվա 627 ստուգմամբ հաշվարկված 1 մլրդ 31 մլն 731 հազար դրամի դիմաց:
2010թ. ինն ամսում քննված 877 վարչական գործերով սահմանվել է 12 մլն 295 000. դրամ վարչական տուգանք:






Facebook
Tweet This
Email This Post
