Ահմեդ Զաքաևը հերքել է Կադիրովի մեղադրանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2010 11:45

Չեչեն անջատողականների առաջնորդ Ահմեդ Զաքաևը հերքել է Չեչնիայի նախկին ղեկավար Ռամզան Կադիրովի մեղադրանքը, թե խորհրդարանի ահաբեկչությունը կազմակերպել է  ինքը: Հիշեցնենք, որ այդ միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ, 17-ը վիրավորվել են: Զաքաևը ընդգծել է, որ ինքը առնչություն չունի  մյուս հարձակումներիհետ ևս, որոնք իրականացվել են ավելի վաղ Չեչնիայում:Իսկ Չեչնիայի ներքին գործերի նախարարությունը կարծիք է հայտնել, որ խորհրդարանի հարձակումը կազմակերպել է Հուսեին Գակաևը,ով «Իմարաթ Կովկաս» խմբավորման գրոհային է: Օգոստոսին ելուզակային այս խմբին մեղադրել են Ռամզան Կադիրովի գյուղի վրա հարձակման համար

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply