Ամարասի վանքային համալիրը վերականգնելիս 11 մլն դրամ են յուրացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2010 11:33

Քննարկելով ԼՂՀ Վերահսկիչ պալատից ստացված եւ լրացուցիչ իրականացրած` պետական բյուջեի շրջանակում Ամարասի վանքային համալիրի վերականգնողական աշխատանքների կատարման վերաբերյալ հավաքագրված նյութերը, ԼՂՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում հարուցվել է քրեական գործ` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով/:

Ըստ քրգործի նյութերի` 2007թ. մայիսի 2-ից մինչեւ 2010թ. ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու շրջանի Ամարասի վանքային համալիրում նորոգման աշխատանքներ իրականացնելու ժամանակ, ԼՂՀ քաղաքաշինության նախարարի կողմից 2005, 2008 եւ 2010թ.թ. հաստատված շինարարական աշխատանքների հաշվարկման գների կարգին հակառակ, «Արեւիկ» ՍՊԸ տնօրեն Լեւոն Սարգսյանը կիրառել է ՀՀ քաղաքաշինոթյան նախարարության կողմից սահմանված գործակիցները եւ 150 մլն 200 հազար 870 դրամ գումարի կատարողական ակտեր ներկայացնելով` ավել հաշվարկված առանձնապես խոշոր չափերի հասնող 11 մլն 509 հազար 480 դրամ գումարը յուրացրել:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական վարչությանը. այս մասին հաղորդում է ԼՂՀ Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply