Ջոան Ռոուլինգը արժանացավ Անդերսենի անվան մրցանակի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2010 11:26

Հարի Փոթերի նշանավոր շարքի հեղինակ`45-ամյա Ջոան Ռոուլինգը դարձավ դանիական գրականության` Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի դափնեկիր: Կես միլիոն կրոն, ինչը համարժեք է93 հազար դոլարին, նա ստացավ Անդերսենի հայրենիքում`Օդենս քաղաքում: Այս մրցանակի արժանանում են նրանք, ովքեր կարող են համեմատվել Անդերսենի հետ: Ելույթ ունենալով տեղի համերգասրահում` Ռոուլինգը պատշաճ չի համարել այդ համեմատությունը և բարձր է գնահատել աշխարհահռչակ հեքիաթասացին, բրիտանուհի  հեքիաթասացը գլուխ է խոնարհել «Ջրահարսի»,« Անճոռնի ճուտիկի» հեղինակի առջև: Ռոուլինգի խոսքով` դրամական պարգևը կփոխանցվի բարեգործական հիմնադրամին, որն աջակցում է մտացիր սքլերոզի բուժումը. Այս հիվանդությունից մահացել է իր մայրը:Կախարդ տղայի մասին Ռոուլինգի 7 գրքերը թարգմանվել են 65 լեզուներով`400 միլիոն տիրաժով: Վարկանիշերի արդյունքում` վերջերս գրողը համարվեց Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կինը` շրջանցելով նույնիսկ Ելիզավետա Երկրորդ թագուհուն:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply