4 օրում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 75 անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2010 11:23

Հոկտեմբերի 16-ից 19-ը  ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 75 դեպք:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամլո  ծառայությունը,  Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից “АК”, “СВД”, “ПК”, “КПВД”, “РПК” և “УТЁС” տիպի զինատեսակներից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 600 կրակոց:

Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը: Այդ ընթացքում միայն Մարտակերտի պաշտպանական դիրքերի ուղղությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են մոտ 30 անգամ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply