Նախագահ Սարգսյանն այսօր կմեկնի Մոսկվա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 17, 2009 11:30

Սերժ Սարգսյանը Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Նույն օրը Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Իլհամ Ալիևի հետ: Ակնկալվում է, որ վաղը` հուլիսի 18-ին, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները եռակողմ հանդիպում կունենան նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների` Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ նախագահների միջև բանակցություններին զուգահեռ Ամենայն ռուսյո պատրիարք Կիրիլի մասնակցությամբ կհանդիպեն նաև Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլաշուքյուր Փաշազադեն:

www.president.am

www.ng.ru

Լուսանկարը` www.ng.ru

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply