Հանրային ծառայողը մեղադրվում է ապօրինի վարձատրություն ստանալու մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2010 11:15

Ոստիկանության` Արթիկի բաժանմունքի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական  պետական տեսչության` Շիրակի տարածքային բաժնի տեսուչ Գ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել`  ՀՀ քրեական օրենսգրքի  311-րդ հոդվածի 4-րդ  մասի 2-րդ կետով`  ապօրինի վարձատրություն ստանալու համար:

Նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական  պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի առաջատար մասնագետ, քաղաքաշինական պետական տեսուչ Գ. Հակոբյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքի  նախկին վարչական տարածքի թվով 27 կառուցապատողներից 2006-2008թթ. ընթացքում  պահանջել եւ ստացել է  2 մլն  230 հազար դրամ առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն:
Նշված գումարի դիմաց  Գ. Հակոբյանը  վերոհիշյալ կառուցապատողների  կողմից կառուցվող  օբյեկտների համար  տրամադրել է  շինարարության կապալի եւ շինարարության տեխնիկական  հսկողություն իրականացնելու ծառայություններ  մատուցելու կեղծ պայմանագրեր:

Գ. Հակոբյանին նկատմամբ, ինչպես հաղորդում է Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը,  որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply