Արգենտինայում իր աշխատանքներն է սկսել տեղեկատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2010 11:03

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները բացել է տեղեկատվական գործակալությունների համաշխարհային երրորդ կոնգրեսը, որն այսօրվանից անցկացվելու է  Սան Կառլոս դե Բարիլոչե քաղաքում: Միջոցառմանը մասնակցում են 76 համաշխարհային տեղեկատվական գործակալությունների 166 ղեկավարներ: Պետության ղեկավարը ընդգծել է միջոցառման կարևորությունը: Նա  ակնարկել է, որ Համաշխարհային առաջին կոնգրեսը տեղի է ունեցել 2004 թվականին Մոսկվայում, որին մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Արգենտինայի ղեկավարը կոչ է արել զանգվածային լրատվամիջոցներին`մեծ պատասխանատվությամբ փոխանցել միջազգային լուրերը և կոնգրեսի աշխատանքներին հաջողություն է մաղթել: Համաժողովի մասնակիցները կլսեն տեղեկատվական խոշորագույն գործակալությունների ղեկավարների ելույթները և կդիտարկեն արդի հիմնախնդիրներ, որոնք նպատակաուղղված են ԶԼՄ-ների առաջատար դերի պահպանմանը: Կշոշափեն նաև առաջատար տեխնոլոգիաների և փոքր մեդիաների զարգացման խնդիրները: Համաժողովի շրջանակներում`կկայանա լուսանկարչության միջազգային մրցույթ`4 կարգերում`ֆինանսական ճգնաժամ, տոներ աղետներ և մարզական իրադարձություններ:Հ անձնաժողովի աշխատանքների վերջնարդյունքում`կընտրվեն հաղթողները: Տեղեկատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսը ստեղծվել է 2004 թվականին` ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի նախաձեռնությամբ: Երկրորդ կոնգրեսը կայացել է Իսպանիայի Էստեփոն քաղաքում:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply