Գտնվել է կործանված Տու-154 ինքնաթիռի երրորդ սև արկղը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 17, 2009 11:30

Տու-154Երեկ փրկարարները գտել են նախօրեին Իրանի Ղազվին քաղաքի մոտակայքում կործանված իրանական «Կասպիան էյրլայնս» ավիաընկերության Թեհրան-Երևան չվերթն իրականացնող Տու-154 ինքնաթիռի սև արկղերը: Երկու մյուս ինքնագրիչները գտնվել էին դեռ չորեքշաբթի` խիստ վնասված վիճակում: Երրորդի տեխնիկական վիճակը դեռևս հայտնի չի:

Միջազգային օդային օրենսդրության համաձայն` Ավիացիայի միջազգային կոմիտեում արդեն ձևավորվել է վթարի պատճառները հետաքննող մասնագետների խումբ, որը Իրան է մեկնելու ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Գեորգի Յաչմենյովի գլխավորությամբ:

France Press գործակալություն

Լուսանկարը` Reuters

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply