Բեյրութի Հայկազյան Համալսարանում տեղի է ունեցել Հաճնի հերոսամարտի 90 ամյակին նվիրված գիտաժողով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 19, 2010 18:44

Հոկտեմբերի 15-ից 16-ը Բեյրութի Հայկազյան Համալսարանում տեղի է ունեցել Հաճնի հերոսամարտի 90 ամյակին նվիրված գիտաժողով:

Գիտաժողովի բացման օրը բարի գալուստի խոսքով հանդես է եկել Հաճնի Հայրենակցական միության ատենապետ Փոլ Յաղուբյանը, որը ներկայացրել է գիտաժողովի աշխատանքների ծրագիրը: Հայկազյան Համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայդոստյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր հայրենակցական միություններին գիտաժողովի նախապատրասատական աշխատանքներն իրականացնելու համար: Հաճնի վերջին քաղաքապետի թոռը` Ժերար Շալյանը անդրադարձել է Հաճնի պատմությանը և հերոսամարտի ընթացքում դիմագրաված դժվարություններին և զրկանքներին:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը ընդգծել է գիտաժողովի անցկացման կարևորությունը հայ ժողովրդի դժվարին և հերոսական պատմությունը վերհիշելու և վերաիմաստավորելու, ինչպես նաև ապագա ծրագրերն ու հեռանկարները ուրվագծելու և պատակաուղղված դարձնելու տեսանկյունից: Նա նշել է, որ Հաճնի հերոսամարտը թուրք ջարդարարների դեմ մղած հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմության հերոսական էջերից է: Դեսպանը համոզմումք է հայտնել, որ աշխարհի կողմից առաջադրած նորանոր մարտահրավերները կարելի է հաղթահարել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականությամբ ու նվիրումով:

Այնուհետև Հայկազյանի ցուցասրահում տեղի է ունեցել Հաճնի պատմական նկարների ցուցահադեսի բացումը:

Հոկտեմբերի 16-ին գիտաժողովի շրջանակներում անցկացվել են դասախոսություններ և քննարկումներ §Հաճնի 1915 թ. բռնագաղթը¦, § Հաճընն ու իր հեղափոխական ոգին¦, §Նոր Հաճնի Ս. Գևորգ եկեղեցու տոմարները¦, §Ֆրանսիան և Հաճընը. անխուսափելի պարտության ռազմավարությունը¦, §Հաճնի ցեղասպանությանը մասնակցողներին պատժելու փորձեր 1918-1920թթ.¦ և այլ թեմաներով: Նույն օրը երեկոյան Բեյրութի Հաճըն թաղամասում կազմակերպվել է ավանդական մատաղօրհնեք և տոնական համերգ:

Միջոցառումներին մասնակցել են քաղաքական գործիչներ, պատմաբաններ, արտասահմանյան հյուրեր:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply