Վերջույթների պրոթեզները կարող են կառավարվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 19, 2010 17:40
Պատկերացրեք բիոնիկ ձեռք, որը տեղաբաշխվում է նյարդային համակարգում այնպես, որ ուղեղը ուղղակիորեն կարողանում է կառավարել նրա շարժումները: Այս գաղափարը անիրագործելի չէ`ֆոտոնայինզգայարանների շնորհիվ, որոնք բարելավում են նյարդերի և պրոթեզների կապը: Այժմ Մարկ Քրիսթենսենը իր գործընկերների հետ զբաղվում է սենսորների ստեղծմամբ, որոնք որսում են ազդանշանները` լույսի օգնությամբ: Գիտնականները տեղադրում են օպտիկական մանրաթելը և պոլիմերները, որոնք նվազ կերպով ենիմունային պատասխան տալիս և կոռոզիայի չեն ենթարկվում: Այժմ սենսորները նախատիպային շրջանում են և ունեն մեծ չափեր,որպեսզի տեղադրվեն մարմնում, սակայն փոքր չափերի սենսորները պետք է գերազանց աշխատեն կենսաբանական մկաններում: Իսկ այս պարագայում նյարդը պետք է դառնա ֆոտոնային շղթայի մաս: Լույսի ռեզոնանսի փոփոխության վարկածի համաձայն`անցնելով օպտիկական մանրաթելով` ձեռքը կորսա ուղեղի ազդանշանը: Առաջիկա 2 տարիների ընթացքում գիտնականները խոստանում են ամբողջովին ներկայացնել համակարգը` կատուների և շների օրինակով:






Facebook
Tweet This
Email This Post
